Անջելինա Ջոլլին ու Բրեդ Փիթը կմիանա՞ն

23:33   3 հունիսի, 2018

Անջելինա Ջոլլին և Բրեդ Փիթը պատրաստ են թողնել տարաձայնություններն անցյալում և նույնիսկ ապրել միասին: Ինչպես հայտնում է Globe պարբերականը, զույգը իր մեջ ուժ է գտել վերամիավորվել:



Ներքին աղբյուրների հավաստմամբ՝ Բրեդ Փիթը անգամ ասել է, որ դեռ սիրում է կնոջը: Որոշ պնդումների համաձայն՝ Անջելինան նույնպես դեմ չի վերամիավորել ընտանիքը:
Նա, ԶԼՄ-ների հաղորդմամբ, նույնիսկ իր տան բանալիներն է հանձնել Փիթին: Այս փաստը ազդակ է հանդիսացել, որպեսզի շրջանառվեն լուրեր զույգի միության մասին:

Հիշեցնենք, որ մոլորակի ամենանախանձելի զույգի բաժանությունից հետո, նրանց անվերջ նոր սիրավեպեր են վերագրում: Ընդամենը մի քանի օր առաջ արեւմտյան ԶԼՄ-ները գրում էին, որ դերասանուհին հանդիպում է Թեյլոր Սվիֆթի նախկին բոյֆրենդի՝ դերասան Թոմ Հիդլսթոնի հետ:







                                                                                         Աղբյուրը ՝ Dni.ru




© NEWS.am STYLE