Հինգ սխալ, որ զույգերը թույլ են տալիս ամուսնության առաջին տարվա ընթացքում

17:10   4 հունիսի, 2018

Չեն խոսում փողի մասին

Հենց որ օրինականացնում եք հարաբերությունները, որոշակի պարտականություններ եք ստանձնում, որոնք կարող են ազդել ձեր ֆինանսական կարողությունների վրա: Ամուսնության առավելություններից մեկը ֆինանսական գործընկերությունն է. երկու եկամուտ եւ համատեղ ծախս: Բայց զույգերը, ովքեր ֆինանսի մասին չեն խոսում, վատ մոդել են դնում, երբ նրանցից մեկը թաքցնում է իր փողերը: Դա առաջացնում է դժգոհություն, անվստահություն, եւ ամուսնությունն անգամ կարող է անհաջողությամբ ավարտվել: Ժամանակ տրամադրեք ձեր համատեղ ֆինանսների վերլուծությանը, որպեսզի ձեր միջեւ փակ հարցեր չլինեն:

Կենցաղում հավասար դերեր չեն ստանձնում

Առօրյա հոգսերը պետք է կիսել երկուսի միջեւ: Օրինակ՝ նա թափում է աղբը, դուք լվանում եք ամանեղենը: Նա գնում է մթերքը ձեր ցուցակով, դուք պատրաստում եք: Այդպես արեք, քանի դեռ երեխաները չեն ծնվել, քանի որ դրանից հետո իրավիճակը կարող է ավելի բարդանալ: Եթե դուք հենց սկզբից կենցաղում ձեր դերերը չբաշխեք, դժգոհությունը, որ դուք աշխատում եք, իսկ մյուսը՝ հեռուստացույց է դիտում, կոչնչացնի ձեր ամուսնությունը:

Մոռանում են ուշադրության փոքրիկ դրսեւորումների մասին

Առանց առիթի ծաղիկները, անկողնում նախաճաշը եւ ուշադրության այլ նշանները չպետք է կորչեն ամուսնությունից հետո: Այդ պարզ, փոքրիկ ու հաճախ հիմար ժեստերը ձեզ ավելի են մտերմացնում: Բոլոր սթրեսների դեպքում, որոնք առաջանում են փոխհարբերությունների ժամանակ, կարեւոր է հիշեցնել միմյանց, թե ինչի համար եք ընտանիք ստեղծել:

Առանձին չեն ապրում

Շատ կարեւոր է ունել սեփական տունը: Ամուսնության առաջին տարիներին ծնողների հետ ապրելը կարող է հանգեցնել ամուսնալուծության: Ամուսնության առաջին տարիները զույգերի՝ միմյանց հետ հարմարվելու տարիներն են: Զույգերը սովորում են միմյանց սովորություններին: Ուրիշների ներկայությունը, հատկապես ծնողների, որպես կանոն, հարաբերությունների անկման է հանգեցնում:

Չեն խոսում մինչեւ ամուսնությունն ունեցած պարտքի մասին

Ցանկացած դեպքում ձեր կնոջը կամ ամունուն պետք է վստահեք ձեր պարտքերի մասին գաղտնիքը: Քանի որ ամուսնությունից հետո այն լինում է ձեր երկուսինը: Ձեր զույգը իրավունք ունի դա իմանալ: Սակայն եթե դուք թաքցնում եք այդ տեղեկատվությունը, ձեր ընտրյալը, հետագայում իմանալով այդ մասին, իրեն դավաճանված կզգա:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE