Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանն ու Վիգեն Հովսեփյանը երգեցին 4 ամսական Մայքլին օգնելու համար (ֆոտո/վիդեո)

10:25   4 հունիսի, 2018

Loft ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնն ու Առաջին ալիքի «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամը երեկ՝ հունիսի 3-ին, բարեգործական համերգ էին կազմակերպել 4.5 ամսական Մայքլին օգնելու համար: Երեխան գալենի երակի անեւրիզմա ունի եւ պետք է հրատապ վիրահատության ենթարկվի Ռուսաստանում: Վիրահատությունն արժե մոտ  7 միլիոն դրամ:

Փոքրիկ Մայքլին օգնելու համար երեկ տեղի ունեցած բարեգործական համերգին ելույթ ունեցան Սրբուհի Սարգսյանը, Վիգեն Հովսեփյանն ու Սոնա Ռուբենյանը. համերգը վարեցին «Եթե բոլորը» ծրագրի հաղորդավարներ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը:

Երգիչները հավաքվածների եւ հյուրերի համար երգեցին իրենց ամենահիթային ստեղծագործոթյուններն ու սիրված cover-ները, իսկ միջոցառման մասնակիցներն իրենց ներդրումներն արեցին հանգանակությունների համար նախատեսված արկղներում:

«Եթե բոլորը» հաղորդման առաջիկա թողարկման ընթացքում խոսվելու է Մայքլի ու նրան օգնելու ճանապարհների մասին:

Կազմակերպիչների խոսքով՝ նմանատիպ բարեգործական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

NEWS.am STYLE-ը եւս ներկա էր բարեգործական համերգին: Մանրամասներին հետեւեք մեր տեսանյութերի եւ ֆոտոռեպորտաժի միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE