Ջանեթ Ջեքսոնը ոստիկանություն հաղորդում է տվել իր ամուսնու՝ կատարցի միլիարդատիրոջ դեմ

11:34   4 հունիսի, 2018

Բոլորովին վերջերս մենք տեսել ենք Ջանեք Ջեքսոնին Billboard Awards կարմիր գորգուղու արարողության ժամանակ (երգչուհին ստացել էր «Billboard-ի կուռք» մրցանակը)։ Իսկ հիմա Ջանեթը նորից հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, ու այս անգամ պատճառը նրա ամուսինն է, գործարար միլիարդատեր Վիսսամ ալ -Մանան, որի հետ երգչուհին անցած տարի է որոշել բաժանվել։

Երգչուհին ու գործարարը որոշել են, որ իրենց ամուսնական կյանքը ձախողվել է ու յուրաքանչյուրը պետք է շարունակի գնալ իր ճանապարհով։

Հիշեցնենք, որ Ջանեթն ու կատարցի միլիարդատերը, որը աստղից ութ տարով փոքր է, օրինականացրել են իրենց հարաբերությունները 2012-ին։ Զույգն ունի մեկ տարեկան որդի՝ Իսա Ալ Մանա, որը պարբերաբար ժամանակ է անցկացնում և հոր, և մոր հետ։

TMZ-ը հայտնում է, որ հանգստյան օրեին, երբ երեխան իր հոր հետ գտնվում էր Մալիբուի հյուրանոցում, Ջանեթը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ իր որդու կյանքը  վտանգված է։ 

Իր հերթին ոստիկանները, որոնք հյուրանոց են ժամանել, չեն արձանագրել որևէ բան, որը կվտանգեր նորածնի կյանքը։

Այս պահին պարզվել է, որ Ջանեթը ոստիկանություն է կանչել, քանի որ նրան զանգահարել էր երեխայի դայակը ու գանգատվել Վիսամի ագրեսիվ վարքագծից, հայտնելով, որ զանգահարում է լոգարանից։

Ոստիկանները երկու կողմերին էլ խորհուրդ են տվել լուծել իրենց խնդիրները քաղաքակիրթ ձևով ու հեռացել են։



© NEWS.am STYLE