Կայա Գերբերն ու Բելլա Հադիդը` Alexander Wang ցուցադրությանը

14:02   4 հունիսի, 2018

Եթե չկա Նորաձևության շաբաթ, դա դեռ չի նշանակում, որ չկան ցուցադրություններ։ Նյու Յորքում՝ Սաութ – Սթրիթ- Սիպորտ մանհեթենյան նավահանգստում, 80- ականները հիշեցնող իր ամառային հավաքածուն է ներկայացրել հայտնի դիզայներ Ալեքսանդր Վենգը։

Ցուցադրության գլխավոր մոդելներն են եղել Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Կայա Գերբերը, Բելլա Հադիդն ու Բեհաթի Պրինսլուն։

Կայա

34-ամյա դիզայների հիմնական շեշտադրումը արել է կաշվե բաճկոնների, նեղ ու ուլտրակարճ կիսատաբատների ու ցանցավոր ներքնազգեստի վրա։

Բելլա

Հավաքածուն խանութների վաճառասեղաններին կհայտնվի արդեն սեպտեմբերին։ Ինչպես նշել է 34-ամյա ոճաբանը, հավաքածուն ստեղծելու հարցում նրան ոգեշնչել են 1972թ.-ին Նահանգներ արտագաղթած ծնողների հիշողությունները։

Բեհաթի

Կայան ու Բելլան

«Այս հավաքածուն նվիրված է ազատությանը։ Մենք լուրջ ենք վերաբերում մեր աշխատանքին, բայց ոչ ինքներս մեզ, դրա համար էլ հագուստում ազատության զգացումը միշտ բնորոշ է իմ ստեղծած հագուստին»,- նշել է ոճաբանը։

Ալեքսանդր Վանգ

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ WWD, REX, Shutterstock

 



© NEWS.am STYLE