13:24 4 հունիսի, 2018Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, նոր տեսանյութ է հրապարակել: Տեղադրված տեսանյութում դերասանին ցուցադրել է իր «խենթ» պարը: Նա գտնվում է ռեստորանում եւ պարի միջոցով, կարծես, լիցքաթափվում է: Դերասանուհին իր հրապարակմանը կից դրել է ժպտացող սմայլիկներ:
Նշենք, որ Լոսանջելեսաբնակ դերասանուհին Instagram-ի իր էջի story հավելվածում, կրկին տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա ցույց էր տվել, թե ինչպես է զվարճանում գիշերային ակումբում:
Հիշեցնենք, որ սոցցանցերում ակտիվ դերասանուհի Անժելա Սարգսյանն, ավելի վաղ, ցույց էր տվել, թե ինչպես է մարզվում մաքուր օդին: Իր Instagram-ի story բաժնում 35-ամյա դերասանուհին գայթակղիչ հոլովակ էր հրապարակել, որում կարճ կիսատաբատով մարզվում է: