Քանյե Ուեսթի նոր ալբոմը ռեկորդներ է սահմանում հիթ շքերթներում

16:38   4 հունիսի, 2018

Դե,  ո՞վ կարող է համեմատվել Քանյե Ուեսթի հետ․  Ջեյ Զին մի կողմ է քաշվել ու լուռ նախանձում է Ուեսթի հաջողությանը։

Օրերս թողարկվել է 40-ամյա ռեփերի նոր ալբոմը, որը կոչվում է YE:

Ռեփերի ձայնասկավառակում ընդամենը յոթ թրեք կա ու դրանք բոլորը բավականին համարձակ են ստացվել։ Ռեփերը ոչ միայն անձնական թեմաների է անդրադարձել, այլև քաղաքական ու սոցիալական։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ երաժշտի նոր ալբոմը  41 երկրներում՝ այդ թվում Հայաստանում, համար 1-ն է Itunes-ում:

Իսկ Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում, ի ուրախություն 60 մլն բաժանորդների, հայտնել է, որ Քանյեն ռեկորդ է սահմանում, քանի որ նրա նոր ալբոմի բոլոր յոթ երգերը  առաջին յոթ հորիզոնականն են զբաղեցրել US Spotify Top 50 հիթ շքերթում։



© NEWS.am STYLE