Քիմ Քարդաշյանը կստանա CFDA Inflluencer Award մրցանակը

18:01   4 հունիսի, 2018

Նյու Յորքում այսօր երեկոյան կկայանա Fashion Awards մրցանակաբաշխությունը, որտեղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ կստանա CFDA-ի (Council Of Fashion Designers America – Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ) Inflluencer Award հեղինակավոր մրցանակը, որպես նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձ։

Քիմ Քարդաշյանն իր քույրերի ՝ Քենդալի ու Քորթնիի հետ միասին արդեն մեկնել է Նյու Յորք, ինչի մասին են վկայում նրա միկրոբլոգի լուսանկարները։

«Վերջին տասը տարիներին ազդեցության նշանակությունն ամբողջովին փոխվել է թվային ձեւաչափով ու վարպետորեն ներկայացվել հենց Քիմ Քարդաշյանի կողմից»,- հայտնել է CFDA-ի նախագահ, հայտնի ամերիկացի դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը։

Քիմ Քարդաշյանը ավելի քան 200 միլիոն բաժանորդ ունի սոցցանցերում։ Նրա բիզնես նախագծերը՝ այդ թվում  KKW Beauty, KKW Fragrance, Kids Supply, Kimoji , նրա հավելվածներն ու վեբ կայքերը նրան միլիոնավոր դոլարների եկամուտ են բերում։

Ի դեպ, այս լուսանկարում Քիմի հետ մասնավոր ջեթում երևում է  նաև նրա նախկին օգնականուհին՝ Ստեֆանի Շեփերդը, որին Քիմը հեռացրել է աշխատանքից մի քանի ամիս առաջ, նրա հետ է նաեւ ընկերուհին՝ դիզայներ Վիրջիլ Աբլոն։

Այս տարի «Նորաձևության կուռք» մրցանակը կստանա Նաոմի Քեմփբելը։ Մրցանակաբաշխությանը ներկա կգտնվի Քեյթ Բլանշետը, Լյուպիտա Նյոնգոն, Ջիջի Հադիդը, Էշլի Գրեմը, Ռոզի Հանթինգթոնը-Ուայթլին, Լիլի Օդբրիջը, Էմիլի Ռատաժկովսկին, Շանել Իմանը, Ստելա Մաքսվելը, Քարլի Քլոսը, Կայա Գերբերը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE