Գարիկ Պապոյանի զվարճալի տեսանյութը՝ մարզասրահից

18:17   4 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանն  Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում Գարիկ Պապոյանը մարզասրահում է: Սակայն, հումորիստն ինքն իրեն նման չէր լինի, եթե իր հրապարակումը զվարճալի չլիներ: Գարիկը տեսանյութին կից մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ տարեսկզբին Գարիկ Պապոյանը ողնաշարի վիրահատություններ է տարել։ Նա երկար ժամանակ չէր կարողանում քայլել։

Ավելի վաղ շոումեն Գարիկ Պապոյանն անձամբ էր տեղեկացրել, որ վերադարձել է աշխատանքի՝ ներկայացնելով իր աշխատանքային առաջին և երկրորդ օրերի ընթացքը: Իր Instagram-ի story բաժնում նոր լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերադարձ աշխատանքին։ Օր առաջին»։

 



© NEWS.am STYLE