21:35 4 հունիսի, 2018Աննա Թովմասյանը՝ երգիչ Արամեի կինը, իր Instagram-ում հաճախ է հրապարակում ոճային լուսանկարներ: Այս անգամ երգչուհին ցույց է տվել իր շքեզ կերպարը դստեր՝ Աննա Մարիայի ծննդյան ու մկրտության արարողության ժամանակ: 
Օգտատերերը դրական են արտահայտվել լուսանկարների մասին, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել, իսկ ինքը՝ երգչուհին, իր լուսանկարը մեկնաբանել է այսպես. «Ես հեքիաթի մեջ եմ»:
Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2017-ի հունիսի 4-ին։ Նրանք դուստր են ունեցել, որին կոչել են Աննա Մարիա։ Իսկ հուլիսի 13-ին, լրացել էր Արամեի եւ Աննայի դստեր 40 օրականը։ Աստղային զույգը որոշել էր այդ առիթով խնջույք կազմակերպել։