Մերի Հակոբյանը Դուբայից հմայիչ տեսանյութ է հրապարակել

19:37   4 հունիսի, 2018

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում նոր հմայիչ տեսանյութ է հրապարակել: Մերի Հակոբյանն իր տեղադրած տեսանյութում գտնվում է Դուբայում: Դատելով երիտասարդ դերասանուհու միկրոբլոգի լուսանկարներից նա մեկնել է հանգստի:

Տեսանյութում Մերին կրում է սպիտակ տաբատ, վարդագույն տոպ: Հրապարակմանը կից դերասանուհին ոչ մի մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ Մերի Հակոբյանն իր միկրոբլոգի հեռեւորդների հետ կիսվել էր իր գայթակղիչ լուսանկարներով, որտեղ նա կրում էր սեւ զգեստ:

Հիշեցնենք, որ երիտասարդ դերասանուհին Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա զվարճանում էր մեքենայի մեջ: Հրապարակմանը կից նա գրել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Հայ աղջիկներն ամենասիրունն են»:

 

 



© NEWS.am STYLE