Բեռլինում բացվել է Բարբիի տիկնիկային առանձնատունը (ֆոտո)

10:46   17 մայիսի, 2013

Բեռլինում բացվել է «Բարբի. երազանքի տնակ» անվանումով ցուցահանդես՝ նվիրված Բարբի տիկնիկին:

Ըստ The Guardian-ի, այն միահարկ մեծ առանձնատուն է՝ ամբողջությամբ ձեւավորված տիկնիկային ոճով: 2.5 հազար ք.մ. մակերեսով տունը կառուցվել է հատուկ ցուցադրության համար եւ ներկվել վարդագույն: Ինտերիերը նույնպես տիկնիկային է: Առանձնատանը կան տիկնիկային ննջասենյակներ, խոհանոց, զգեստապահարան: Առանձին սենյակներ նվիրված են նաեւ տիկնիկային շիկահերի մասին մի քանի սերիաների: Ընդհանուր առմամբ, ներկայացված է շուրջ 350 Բարբի տիկնիկ:

Նման առանձնատուն օրերս բացվել է նաեւ ամերիկյան Ֆլորիդայում:



© NEWS.am STYLE