Իգգի Ազալեան՝ ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի ֆոտոշարքում

12:05   5 հունիսի, 2018

Իգգի Ազալեան մասնակցել է ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի ֆոտոշարքին։ 27-ամյա երգչուհին իր Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ նա ներկայանում է Fashion Nova ապրանքանիշի ներքնազգեստով (կոմպլեկտի գինը սկսվում է 30 դոլարից)։

Ի դեպ, այդ ապրանքանիշը շատ են սիրում Քայլի Ջեները, Բլեք Չայնան, Էմբեր Ռոուզն  ու շատ այլ աստղեր։

Ի դեպ, բոլորովին վերջերս, երգչուհու Instagram-ի 11 մլն բաժանորդները տարակուսել էին այն լուսանկարից, որը հրապարակել էր 27-ամյա երգչուհին։

Իգգին,որը սովորաբար հրապարակում է համարձակ սեքսուալ լուսանկարներ, այս անգամ հրապարակել էր ներքնազգեստով լուսանկար, սակայն նրա բաժանորդներին զարմացրել էր Ազալեայի տեսքը, որն անճանաչելի էր։

Ընդ որում  նրանք հաճելիորեն էին զարմացել ու խնդրել էին երգչուհուն այլևս չշպարել ու չփչացնել բնական գեղեցկությունը։



© NEWS.am STYLE