«Ես ստացել եմ նորաձևության մրցանակ, չնայած ժամանակի մեծ մասը մերկ եմ»․ Քիմ Քարդաշյանը  ճանաչվել է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորությունը

11:33   5 հունիսի, 2018

Նյու Յորքում Բրուքլինի թանգարանում անցել է CFDA fasion Awards (Coucil of Fashion Designers America- Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխության արարողությունը։ Կարմիր գորգուղու կերպարանքները մենք արդեն դիտարկել ենք, իսկ հիմա անցնենք ամենակարևորին՝ հաղթողին։

Այս մրցանակաբաշխությունն Օսկարի անալոգն է համարվում նորաձևության աշխարհում, ու Քիմ Քարդաշյանը ստացել է մրցանակ Influencer Award  անվանակարգում, որպես նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն (ի դեպ, երեկ՝ արարողության մեկնարկից մի քանի ժամ առաջ Քիմն արդեն իր Instagram-ում անոնսել էր տվյալ իրադարձությունն ու իր մրցանակը):

Քիմ Քարդաշյանը Rick Owens ապրանքանիշի անսամբլով

Ի դեպ, նկատեք, որ Քիմը կարմիր գորգուղուն ներկայացել էր մի անսամբլով, որից թափանցում էր նրա կրծկալը։ Իսկ որոշ ժամանակ անց, երբ Քիմն արդեն պոդիումին  կանգնած ելույթ էր ունենում,  հստակ երևում էր, որ նա ինչ-որ տեղ է մոռացել իր կրծկալը)))

«Ես մի քիչ ցնցված եմ, որ ստանում եմ նորաձևության մրցանակ, մինչդեռ ժամանակի մեծ մասը մերկ եմ»,- ասել է Քիմը։

Դրանով իսկ Քիմը հիշեցրել է բոլոր նրանց, ովքեր դեռ մի քանի տարի առաջ ծիծաղում էին նրա վրա (այդ թվում Բեյոնսեն, Նաոմի Քեմփբելը, որի հետ Քիմը հետագայում մտերմացել է, Աննա Վինտուրը, որի հետ Քիմը նույնպես հետո մտերմացել է, բոլոր քննադատներն ու հայտնի դիզայներները, որոնք չէին ուզում նրա հետ աշխատել), որ կարողացել է շատ ավելի հայտնի ու հարուստ դառնալ, քան նրանք:

Քիմ Քարդաշյանը սոցցանցերում ավելի քան 200 միլիոն բաժանորդ ունի։ Նրա բիզնես նախագծերը՝ օրինակ KKW Beauty , KKW Fragrance, Kids Supply, Kimoji, նրա հավելվածներն ու կայքերը նրան միլիոնավոր դոլարների եկամուտ են բերում, բայց ամենակարևորը՝ դրանք նորաձևության աշխարհի վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան բոլոր Նորաձևության շաբաթները՝ միասին վերցված։

Նաոմին մրցանակ է ստացել «Նորաձևության կուռք» անվանակարգում (համաձայնում ենք ու շնորհավորում)։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսնակարները՝ REX, Shutterstock, Getty



© NEWS.am STYLE