Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը մեկնաբանում է, թե ինչու է մեկնել ԱՄԷ

12:21   5 հունիսի, 2018

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն  Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարին կից Լիլիթը մեկնաբանել է, թե ինչու է մեկնել ԱՄԷ: Նա գրել է. «Դուբայ 2018թ.: Բոլորը մտածում են, որ ես եկել եմ հանգստանալու ) Իրականում իմ այցի նպատակն այլ է: Աշխարհի տարբեր երկրներից այսօր ինձ են դիմում՝ ավելորդ քաշից ազատվելու համար: ԱՄԷ-ում այդ խնդիրը նույնպես առկա է: Այժմ չեմ ցանկանում բացել բոլոր գաղտնիքները, սակայն շուտով կիրականանա իմ երազանքներից եւս մեկը)»:

Ավելի վաղ, Լիլիթ Բաբասյանը Դուբայից լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում, որտեղ ներկայացել էր լողազգետով: Դիետոլոգի հրապարակում որեւէ կերպ մեկնաբանված չէր:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ, Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանի կինը ներկայացրել էր լուսանկար՝ հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովի հետ:

Հաղորդմանը, որի թեման եղել է ավելորդ քաշն ու ինչպես ազատվել դրանից Լիլիթը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել նիհարել 55 կիլոգրամով (դիտել 30-րդ րոպեից):

 



© NEWS.am STYLE