Էրիկը նշում է ծննդյան 30-ամյակը. երգչի 5 ամենահիթային «սիրո խոստովանությունները»

14:04   5 հունիսի, 2018

Նա հայկական շոու-բիզնեսի ամենաակտիվ ու աշխատասեր ներկայացուցիչներից է, որն իր ստեղծագործական հաջողությունների համար բազմիցս արժանացել է լավագույնի կոչմանը, իսկ այս տարվա «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսին: Դե, իհարկե, խոսքը Էրիկ Կարապետյանի մասին է, որն այսօր՝ հունիսի 5-ին նշում է ծննդյան տարեդարձը: Էրիկն այսօր դարձավ 30 տարեկան:

Էրիկը, որը ծնունդով Թբիլիսիից է, Երեւան տեղափոխվել է 2006 թ-ին, որտեղ սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երգչին սկսեցին ճանաչել նույն թվականին, երբ նա մասնակցեց «Ընծա» փառատոնին եւ արժանցավ առաջին մրցանակին:

Էրիկը փայլել է նաեւ միջազգային հարթակում: 2011 թ-ին նա Հայաստանը ներկայացրել է «Նոր Ալիք» մրցույթում՝ արժանանալով 5-րդ հորիզոնականին:

Այսօր վերհիշել ենք Էրիկի 5 ամենահայտնի սիրային հիթերը, որոնք առաջարկում ենք լսել ողջ օրվա ընթացքում:)

Շնորհավոր ծնունդդ, Էրիկ:)

 



© NEWS.am STYLE