Գոռ Հակոբյանի եւ նրա կնոջ սիրառատ լուսանկարը

14:31   5 հունիսի, 2018

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում Գոռ Հակոբյանը մեղմ գրկել է կնոջը: Նրանք կրում են սեւ գույնի հագուստ: Սիրառատ այս լուսանկարը ոչ մի մեկնաբանություն չունի:

Ավելի վաղ, «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Գոռ Հակոբյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել ԱՄՆ-ից: Դերասանի տեղադրած հումորային տեսանյութում նա ցույց էր տալիս, թե ինչպես է փողոց փակել: Գոռը կանգնած էր մի մեքենայի մոտ եւ վանկարկում էր. «Նիկոլ, վարչապետ»: Այս տեսանյութին կից Գոռ Հակոբյանը գրել էր հետեւյալ մեկնաբանությունը.«Ամերիկայի փողոցները փակել ենք»:

 

 



© NEWS.am STYLE