15:33 5 հունիսի, 2018Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին ցույց է տվել իր եւ Գրիշա Աղախանյանի մեծացած որդուն: Լուսանկարին կից Շողերը մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ Շողեր Թովմասյանը երգիչ Հայկ Կասպարովի նոր՝ «Տակը բան չկա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում հանդես էր եկել, որպես գլխավոր հերոսուհի:
Հիշեցնենք, որ Գրիշա Աղախանյանն իր կնոջ՝ Շողեր Թովմասյանի հետ, մեկնել էր Դուբայ հանգստանալու: Այս մասին տեղեկացել էինք Շողերի Instagram-ից, որտեղ դերասանուհին պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում ամուսնու հետ համատեղ հանգստից: