Մելանյա Թրամփը վերջապես ներկայացել է հանրությանը

17:04   5 հունիսի, 2018

Մելանյա Թրամփը վերջապես ներկայացել է հանրությանը, հայտնում է The Guardian-ը։

Գրեթե մեկ ամիս բացակայությունից հետո ԱՄՆ առաջին տիկինը նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին մասնակցել է Gold Star Families հիշատակի միջոցառմանը, որը  կազմակերպվել էր զոհված ամերիկացի զինվորականների ընտանիքների անդամների համար։

Իր Twitter-ում մի քանի լուսանկար է հրապարակել հենց ինքը՝ Մելանյան ։

Նրա մասնակցությամբ սիրողական տեսագրություն էր սոցցանցում հրապարակել Daily Caller պարբերականի լրագրողը, իսկ AP –ն ավելի ուշ հաստատել էր դրա իսկությունը։

Նաև հայտնում են, որ միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է հանրային միջոցառումներին կնոջ երկարատեւ բացակայության թեմայով, որից հետո ցույց է տվել առաջին շարքերը, որտեղ նստած էր Մելանյան։  



© NEWS.am STYLE