Ի՞նչ է արել Ջոնի Դեպը ՝ հանուն նոր դերի

23:20   5 հունիսի, 2018

Արդեն հայտնել ենք, որ հայտնի դերասան Ջոնի Դեպը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Aerosmith խմբի կիթառահար Ջո Փերիի ու Էլիս Քուպերի հետ։ Նրանք միասին ստեղծել էին Hollywood vampires  խումբը:



Դերասանը ոչ միայն ելույթ է ունեցել, այլեւ լուսանկարվել է շատ երկրպագուների հետ: Որոշ լուսանկարներում Դեպը հյուծված տեսք է ունեցել, ինչը բավականին անհանգստացրել է երկրպագուներին: Նրանք կարծել են, թե այդպես է ազդել դերասանի վրա Էմբեր Հյորդից բաժանվելը:



Պարզվում է՝ դերասանը հատուկ է նիհարել: Նա դա արել է հանուն նոր ֆիլմում ստանձնած դերի: Դեպը կմարմնավորի 54-ամյա պրոֆեսորի, որը ծանր հիվանդությամբ է տառապում: Ֆիլմը ստացել է «Ռիչարդը հրաժեշտ է տալիս» (Richard Says Goodbye) անվանումը եւ հիմա նկարահանումների փուլում է:






                                                                               Աղբյուրը՝ Grazia Magazine 
                                                                               Լուսանկարները՝ East News 



© NEWS.am STYLE