Սելենա Գոմեսի նոր տեսահոլովակն ավելի քան չորս միլիոն դիտում է հավաքել 12 ժամում

11:31   6 հունիսի, 2018

Selena Gomez-ի Selena Gomez YouTube ալիքով հրապարակվել է Back To You երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակը հրապարակվել է երեկ երեկոյան ու արդեն այս պահի դրությամբ ավելի քան 4 միլիոն դիտում է հավաքել։ 25-ամյա հայտնի երգչուհին տեսահոլովակում ակնարկում է Ջասթին Բիբերի հետ սիրային կապին, բացի դրանից՝ այն տղան, որը նրա հետ նկարահանվել է տեսահոլովակում, մի քիչ հիշեցնում է կանադացի երգչին։

Back To You երգը դարձել է 13 Reasons Why սերիալի նոր եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը (այդ սերիալի հիմնական պրոդյուսերը հենց Սելենան է)։



© NEWS.am STYLE