Ալեքսանդր Բաբասյանի կնոջ ակրոբատիկ ցատկը՝ լողավազան

13:32   6 հունիսի, 2018

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ գտնվում է ԱՄԷ-ում, որտեղից Լիլիթը պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում:

Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր կարճ տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած կարճ հոլովակում նա ակրոբատիկ ցատկ է կատարում լողավազան:

Ավելի վաղ սերիալային դերասանի կինը մեկնաբանել էր, թե ինչու է մեկնել ԱՄԷ: Նա գրել էր. «Դուբայ 2018թ.: Բոլորը մտածում են, որ ես եկել եմ հանգստանալու ) Իրականում իմ այցի նպատակն այլ է: Աշխարհի տարբեր երկրներից այսօր ինձ են դիմում՝ ավելորդ քաշից ազատվելու համար: ԱՄԷ-ում այդ խնդիրը նույնպես առկա է: Այժմ չեմ ցանկանում բացել բոլոր գաղտնիքները, սակայն շուտով կիրականանա իմ երազանքներից եւս մեկը)»:

 



© NEWS.am STYLE