Տաթեւիկ Ադումյանը ցույց է տվել, թե ինչ գիրք է կարդում

15:48   6 հունիսի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարներում դերասանուհին երիտասարդ գրող եւ իր ընկեր՝ Արամ Ավետիսի հետ է: Տաթեւիկն իր հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը.

«Մեր ժամանակի լավագույն երիտասարդ գրողներից՝ Արամ Ավետիսն ու նրա «Կույր կետադրություն»-ը… Մեծ պատիվ է ինձ համար նրա պես ընկեր ունենալը: Ծանոթացեք նրա արարող բնության հետ…»:

Երիտասարդ դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուների հետ կիսվել է նաեւ այն մաղթանքով, որն իրեն է հղել գրքի հեղինակը:

Նշենք, որ ավելի վաղ Տաթեւիկն իր եղբոր հետ լուսանկար էր հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը:

«Եղբա՜յր... ինչքան ուժ և սեր կա այս բառի մեջ:

 27.03.1998, ծնվեցիր Դու: Կյանքս հիմնովին փոխվեց, թեպետ շատ փոքր էի դա գիտակցելու համար:

 Բոլորն էին զարմանում, թե որքան կապված ենք միմյանց... Որքա՜ն մեծ էր հարգանքը մեծի և հոգատարությունը՝ փոքրի նկատմամբ... Հավատս չի գալիս, որ արդեն 20 տարեկան ես, հասուն Մարդ, ում կարծիքը և խորհուրդն ինձ համար շատ կարևոր են և թանկ:

 Շնորհավո՜ր ծնունդդ, իմ Սպարտակ»:

 



© NEWS.am STYLE