Ռոզա Ֆիլբերգի կրքոտ լուսանկարը

17:24   6 հունիսի, 2018

Երգչուհի, սերիալային դերասանուհի Ռոզա Ֆիլբերգն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրված կրքոտ լուսանկարում Ռոզան ներկայացել է շատ կարճ զգեստով՝ ցուցադրելով իր ոտքերը՝ նստած աթոռին, իսկ ձեռքին՝ բաժակ: Ռոզայի ներկայացրած սեւ-սպիտակ լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել: Սակայն, հեշթեգներում անգլերենով նշել է «տես եւ հիշողություններ» բառերը:

Նշենք, որ ավելի վաղ Ռոզա Ֆիլբերգն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ  ներկայացել էր առանց դիմահարդարման: Լուսանկարին կից նա մեջբերել էր Մարկ Տվենի խոսքերը՝ գրելով ռուսերեն մեկնաբանություն: Ռոզան գրել էր. «Ամառը՝ տարվա եղանակ է, երբ շատ շոգ է զբաղվելու այնպիսի բաներով, ինչով ձմռանը զբաղվելիս շատ ցուրտ կլիներ»:



© NEWS.am STYLE