«Շնորհակալ եմ բոլորիդ, արդեն ապաքինվում եմ». Անդրանիկ Հարությունյանը վիրահատել է քիթը

18:31   6 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդո) Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Դերասանի տեղադրած լուսանկարում նրա դեմքն արյունոտ է: Առաջին հայացքից սարսափեցնող այս լուսանկարի մեկնաբանությունից միայն պարզ է դառնում, որ դերասանը վիրահատել է քիթը: Անդոն հրապարակմանը կից գրել է. «Շնորհակալ եմ բոլորիցդ, արդեն ապաքինվում եմ, քիթս էին ուզում վիրահատել, ես չէի ուզում, ստիպեցին»:

Անդրանիկ Հարությույանի միկրոբլոգի հետեւորդները շուտ ապաքինում են մաղթել դերասանին:

Ավելի վաղ Անդրանիկ Հարությունյանը նոր լուսանկար էր հրապարակել, որտեղ նա հեծանիվով էր:

Հրապարակմանը կից դերասանը թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Առողջ ապրելակերպ ամենասիրուն քաղաքում»:



© NEWS.am STYLE