19:35 6 հունիսի, 201840-ամյա Անի Լորակը, ով Instagram-ի իր միկրոբլոգում 3,8 մլն հետեւորդ ունի, հաճախ է իր լուսանկարներով զարմացնում օգտատերերին: Այս անգամ երգչուհին հրապարակել է դասական սեւ շրջազգեստով լուսանկար:
Անի Լորակը նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը: Նա գրել է. «Դե, ի՞նչ հետաքրքիր նորություն ունեք»:
Օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել լուսանկարը: Ոմանք գովասանքի խոսքեր են ասել, իսկ ոմանք էլ սկսել են պատմել իրենց առօրյայի մասին: Հետաքրքիր է, որ երգչուհին մեկնաբանություններից շատերին պատասխանել է:
Հիշեցնենք, որ Երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որը շատ էր զարմացրել երկրպագուներին: Հոլովակում Լորակը մարզահագուստով շքեղ շպագատ էր ցուցադրում: