Զարուհի Բաբայանի «պատկերացրած գույները»

20:00   6 հունիսի, 2018

Զարուհի Բաբայանը իր Instagram-ի միկրոբլոգում տեղադրել է լուսանկարների շարք Սեւանա լճից:
Երգչուհին մեկնաբանել է լուսանկարները՝ կից գրելով. «Վստահ եմ,որ բոլորդ նկատել եք,որ Սեւանա լիճը միշտ տարբեր է։ Սրանք իմ պատկերացրած գույներն են»:







Հիշեցնենք, որ վերջերս Զարուհի Բաբայանը ցույց էր տվել նաեւ իր մեծացած դստերը:
«Երեւանում՝ մեր սիրելի քաղաքի սրտում, վայելում ենք այն եզակի պահերը, որ կարողանում ես փախցնել աշխատանքային ծանր գրաֆիկի մեջ։ Նույնիսկ, երբ երեխաները մեծանում են, գերագույն հաճույք է նրանց հետ շփվելը եւ նրանց լսելը»,-  մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE