Ի՞նչ է նվիրել թագուհին արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

23:15   6 հունիսի, 2018

Մայիսի 19-ին տեղի ունեցավ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը:
Այդ իրադարձությունը գտնվում էր հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:Այժմ պարզ է դառնում, որ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II -ը նորապսակներին ապարանք է նվիրել Նորֆոլկ կոմսությունում:



York Cottage-ը սովորական ապարանք չէ, այն նաև պատմամշակութային հուշակոթող է: Այն կառուցվել է Էդուարդ VII  թագավորի հրամանով, իսկ հետագայում փոխանցվել է նրա որդի եւ օրինական թագաժառանք Գեորգի V- ին: Ապարանքի ընդհանուր տարածքը կազմում է 8 հազար հեկտար եւ այն մտնում է Սանդրիգեմ կալվածքի մեջ:

Йорский королевский дом, 2007

Ապարանքին հարում է նաեւ շքեղ այգի, որն ընդգրկում է 24 հեկտար:
Վերջին ժամանակահատվածում Հարին և Մեգանը ապրում էին Նոթինգեմյան ամառանոցում, սակայն մոտակա ժամանակներս, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նրանք պատրաստվում են տեղափոխվել:




















                                                                                             Աղբյուր՝  The Daily Express
                                                                                             Լուսանկարները՝ Wikipedia 



© NEWS.am STYLE