«Իրավիճակա փոխվել». Մկրտիչ Արզումանյան

10:40   7 հունիսի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն (Մկո) Instagram-ի իր էջում նոր, հումորային լուսանկար է հրապարակել: Դերասանն իր տեղադրած զվարճալի լուսանկարում ներկայացել է սանրվածքի կտրուկ փոխփոխությամբ: Մկոն բացատրել է, թե ինչի հետ է կապված այս փոփոխությունն, իհարկե, իրեն հատուկ՝ հումորային գրառմամբ: Նա գրել է. «Իրավիճակա փոխվել»:

Հումորիստի այս հրապարակումն արժանացել է նրա միկրոբլոգի հետեւորդների ակտիվ մեկնաբանություններին: Դերասանի երկրպագուները գնահատել են նրա նոր սանրվածքն ու սուր հումորը:

Հիշեցնենք, որ անդադար իր երկրպագուներին ուրախացնող հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը մեկ այլ զվարճալի լուսանկարում գտնվում էր իրենից հասակով տղամարդու հետ, իսկ այն մակագրված էր հետեւյալ կերպ. «Սիսն ու Մասիսը»:

 



© NEWS.am STYLE