«Չափից դուրս ազատությունը կարող է հանգեցնել հոգու անկման». Փրինսն այսօր կդառնար 60 տարեկան

14:05   7 հունիսի, 2018

1958 թ-ի հունիսի 7-ին ծնվել է ամերիկացի հայտնի երգիչ Փրինսը: Լեգենդար երաժիշտն այսօր կդառնար 60 տարեկան:

Փրինսը մահացել է 2016 թ-ի ապրիլի 21-ին: Ատլանտայում կայացած համերգից հետո երգչի ինքնազգացողությունն ինքնաթիռում վատացել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Մահվանը նախորդող մեկ շաբաթվա ընթացքում երգիչը ոչ մի րոպե չի քնել: Որպես նրա մահվան պատճառ՝ նշվում է ֆենտանիլի չարաշահումը:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Փրինսը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ: Երաժիշտը նաեւ «Գրեմմիի», «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է:

Հայտնի երգչի հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանտը.

«Ամեն օրն Աստծո օրհնություն է: Ինձ համար ամեն մի օրը նոր սկիզբ է: Այո, ամեն ինչ հիասքանչ է»:

«Տեխնիկան լավ բան է, բայց դու պետք է օգտագործես այն, այլ ոչ թե թույլ տաս, որ այն օգտագործի քեզ»:

«Ես սիրում եմ լսել կառուցողական քննադատություն խելացի մարդկանցից»:

«Արվեստի հիմքում ընկած է նորություն աստեղծելը, ոչ թե հնի վրա հիմնվելը»:

«Ամեն ինչն էլ ունի իր մութ կողմերը»:

«Երաժշտությունն իրական է. այն ազդում է մարդկանց վրա»:

«Ժամանակը մտքի ստեղծածան է: Այն գոյություն չունի»:

«Մարդիկ ասում են՝ ես բարձրակրունկներ եմ կրում, որովհետեւ ցածրահասակ եմ: Իրականում ես բարձրակրունկներ եմ կրում, որովհետեւ կանանց դա դուր է գալիս»:

«Ես երբեք չեմ զրուցում ծեր մարդկան հետ: Նրանք նախընտրում են ստատիկ մնալ: Երիտասարդների հետ է պետք շփվել. Նրանք լի են նոր մտքերով եւ առաջ գնալու մղումով»:

«Չափից դուրս ազատությունը կարող է հանգեցնել հոգու անկման»:

Լուսանկարները՝ Facebook, Spill Magazine



© NEWS.am STYLE