Մայիսի 17-ին Նարինե Դովլաթյանը ելույթ կունենա «Beer Academy» ակումբում

12:22   17 մայիսի, 2013

Մայիսի 17-ին «Beer Academy» ակումբում տեղի կունենա Նարինե Դովլաթյանի համերգը: NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցեց առաջիկա միջոցառման մասին:

Ո՞վ է նախաձեռնել այս համերգի անցկացումը:

Չնայած ես հազվադեպ եմ ելույթ ունենում ակումբներում, այս անգամ որոշվեց բացառություն անել: Նախաձեռնությունն իմ երաժիշտ ընկերներինն է: Նրանք էլ այսօր ելույթ են ունենալու ինձ հետ: Շատ բան կա, որ կցանկանայի արտահայտել իմ երաժշտության միջոցով: Ցանկանում եմ երկրպագուներին ներկայացնել այն, ինչ կուտակվել է իմ ներսում: Մենք շատ քիչ ժամանակ ունեինք այս համերգին նախապատրաստվելու համար, բայց կարծում եմ, որ այն լավ կանցնի:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս համերգից:

Ինչպես միշտ, իհարկե, ցանկանում եմ, որ շնորհակալ ունկնդիր լինի: Հիմա՝ 4 տարի անց, մարդիկ գալիս են իմ համերգին, որպեսզի լսեն ինձ: Կար ժամանակ, երբ մարդիկ գալիս էին պարզապես լավ երաժշտություն եւ հայտնի երգեր լսելու համար: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես արդեն սեփական լսարանն ունեմ:

Այսօրվա համերգին ի՞նչ երգեր են հնչելու: Ձե՞ր, թե՞ այլ կատարողների երգեր նույնպես:

Այսօր հնչելու են ինչպես իմ, այնպես էլ աշխարհահռչակ կատարողների երգեր:

Ասում եք, որ հազվադեպ եք ելույթ ունենում ակումբներում, սակայն այսօր Ձեր համերգը կայանալու է «Beer Academy» ակումբում: Ինչո՞վ է այդ պայմանավորված:

Վայրն ընտրել են իմ երաժիշտ ընկերները: Իսկ ես աջակցեցի նրանց ընտրության հարցում, քանի որ արդեն ելույթ ունեցել եմ այդ ակումբում: Ինձ այն շատ դուր եկավ, եւ ես համաձայնեցի եւս մեկ անգամ այնտեղ ելույթ ունենալ:

Եվա Մակվեցյան



© NEWS.am STYLE