Իննա Խոջամիրյանը հրապուրիչ լուքը՝ կարճ տաբատով ու տոպով

11:47   7 հունիսի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած սեւ-սպիտակ լուսանկարում երիտասարդ դերասանուհին հանդես է եկել ամառային կարճ տաբատով եւ տոպով: Իննան հրապարակմանը կից գրել է. «Դիֆուզ»: Իննայի միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուները գնահատել են դերասանուհու տեսքն ու ոճը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննա Խոջամիրյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ իր համակուրսեցիների հետ էր, նրանց նստած էին երևանյան ինչ-որ փողոցում, քանզի միացել էին բողոքի ակցիաներին:

Իր հրապարակած լուսանկարին կից դերասանուհին գրել էր. «Այսօր Իմ ՈՂՋ կուրսը հրաժարվեց պաշտպանել սեփական մագիստրոսական թեզը.... Մենք պարտավոր ենք պաշտպանել, բայց այս պահին ոչ թե ավարտական աշխատանքը, այլ սեփական հայրենիքը...Դա լինի Մի դիպլոմով ավել, թե պակաս....Սա է պաշտպանությունը...ԻՍԿ ԴՈՒ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ, ԱՆՈՒՄ ԵՍ ՔՈ ՔԱՅԼԸ????..... !»:

 



© NEWS.am STYLE