«Կնոջ մարմինը գեղեցկություն է, որը պետք է բացահայտել». Էմիլի Ռատաժկովսկին նշում է ծննդյան 27-ամյակը

15:27   7 հունիսի, 2018

Ամենասեքսուալ եւ պահանջված մոդելներից մեկը՝ Էմիլի Ռատաժկովսկին, այսօր՝ հունիսի 7-ին, տոնում է ծննդյան 27-ամյակը:

Էմիլին մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Ռոբին Թիքի Blurred Lines տեսահոլովակի:

Ամերիկացի մոդելի կարիերան սկսվել է էրոտիկ ֆոտոշարքերից: Նա առաջին անգամ մերկացել է Treats! Էրոտիկ հանդեսի համար: Այունհետեւ մոդելը տեսահոլովակներում նկարահանվելու տարբեր հրավերներ է ստացել: Նա հայտնվել է նաեւ Maroon 5-ի Love Somebody տեսահոլովակում: Ի դեպ, Ռատաժկովսկուն կարող եք տեսնել նաեւ Դիմա Բիլանի «Неделимые» երգի հոլովակում, որի ռեժիսորը հայազգի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանն է:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոդելի տարբեր ժամանակների մեջբերումներից մի քանիսը.

«Քո մարմինը քո մարմինն է: Այն բնական է. սովորիր սիրել այն»:

«Անկեղծ ասած՝ ես կարծում եմ՝ մեզ պակասում են տղամարդիկ, որոնք կարողանում են գրավել կանանց»:

«Կնոջ մարմինը գեղեցկություն է, որը պետք է բացահայտել»:

«Ուշադրության կարիք զգալը չունի սեռ. դա շատ մարդկային հատկանիշ է»:

«Մերկությունն այնպիսի բան չէ, որից մարդիկ պետք է վիրավորվեն»:

«Ինձ դուր են գալիս տղամարդկանց հետույքները»:

«Դժվար է գտնել ինչ-որ մեկին, որը գոհ է իրենից, իրեն հարմարավետ է զգում իր մարմնում եւ ինչ-որ բանի համար ներողություն խնդրելու կարիք չունի»:

«Երբ դու սեքսուալ դերասանուհի ես, դու երբեք լուրջ դերեր չես ստանում Դու ստանում ես այնպիսի դերեր, որոնցում քեզ արդեն տեսել են»:

«Միջոցառումներին եւ կարմիր գորգին ես ինքս եմ անում իմ դիմահարդարումը»:

«Ես ուզում եմ, որ ինձ ընկալեն՝ որպես մի մարդու, որը կարողանում է խաղալ, եւ դա կապ չունի իմ մարմնի կամ մոդելինգի հետ»:

Լուսանկարնեը՝ Էմիլի Ռատաժկովսկու Facebook-ի էջից



© NEWS.am STYLE