Քենդալ Ջեններին ու Ջիջի և Բելլա Հադիդների եղբորը նորից «բռնացրել են» միասին

14:26   7 հունիսի, 2018

Քենդալ Ջեններին ու Ջիջի և Բելլա Հադիդների եղբորը նորից «բռնացրել են» միասին ։ Օրերս Նյու Յորքում կայացել է CFDA fasion Awards (Council of Fashion Designers America՝ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխությունը, որտեղ «Նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ անձնավորություն» հեղինակավոր մրցանակը Քիմ Քարդաշյանն է ստացել։

22-ամյա Քենդալը նույնպես մասնակցում էր կարմիր գորգուղու արարողությանը, որից հետո նա մասնակցել է նաև երեկույթի, որտեղ նրան «բռնացրել են» Քենդալի ընկերուհիների՝ Ջիջի ու Բելլա Հադիդների եղբոր՝ Անվար Հադիդի հետ համբուրվելիս։

Մեկ օր անց զույգին նորից են միասին տեսել Նյու Յորքում։

Քենդալն ու Անվարը՝ 10 րոպե տարբերությամբ, մտել են Ջիջի Հադիդի բնակարան, որն ի դեպ այդ ժամանակ տանը չէր։

Մի քանի ժամ հետո, դարձյալ առանձին- առանձին Անվարն ու Քենդալը հեռացել են մոդելի բնակարանից։

Պապարացիների հարցերին երիտասարդները չեն պատասխանել։

Ուշագրավ է, որ Անվարը մեկ ամիս առաջ էր բաժանվել իր ընկերուհուց, իսկ Քենդալը կարծես սկսել էր հանդիպել բասկետբոլիստ Բեն Սիմոնսի հետ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Backgrid



© NEWS.am STYLE