Հիասքանչ Ռիհաննան՝ Նյու Յորքում բուտիկի բացմանը

16:31   7 հունիսի, 2018

Հիասքանչ Ռիհաննային տեսել են Նյու Յորքում Stance Socks pop-up բուտիկի պրեզենտացիայի ժամանակ ։

30-ամյա երգչուհին շքեղ անսամբլով էր, ինչպես միշտ ցուցադրելով իր ոչ պակաս շքեղ ոտքերը։

Երգչուհին լուսանկարվել է երկրպագուների հետ ու բարձր տրամադրություն ուներ։

Ռիհաննա իր մայրիկի՝ Մոնիկայի հետ

Նշենք, որ երեկ կայացել է նաև ռեժիսոր Գերի Ռոսսի «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի երկար սպասված պրեմիերան, որտեղ գլխավոր դերակատարներն են Քեյթ Բլանշետը, Սանդրա Բալլոկը, Ռիհաննան, Էնն Հեդեվեյը և այլ աստղեր։ Պրեմիերային, բնականաբար, ներկա էր Ռիհաննան, որը վերջերս է բաժանվել իր բոյֆրենդից՝ սաուդցի միլիոնատեր Հասան Ջամիլից։

Ֆիլմը Դենի Օոուշենի մասին հայտնի եռապատման («Օոուշենի 11 ընկերները») և սիքվելն է, և միաժամանակ սփին- օֆը, պարզապես այս անգամ սյուժեի կենտրոնում ոչ թե Դենին է՝ իր հանցակիցներով, այլ նրա քույրը՝ Դեբբին (Բալոկը) , որը նրա նման արկածախնդիր ու հանցագործ է։ Վաղաժամկետ ազատվելով բանտից՝ նա նորից վերադառնում է հին կենսակերպին ու հավաքում է թիմ, որպեսզի իրականացնի «դարի հանցագործությունը»՝ գողանա թանկարժեք ապարանջանը Կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսի ժամանակ։ Վերոնշյալ աստղերից բացի՝ կադրում հայտնվելու են նաև բազմաթիվ այլ հայտնի դեմքեր՝ իրենք իրենց դերում՝ Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Աննա Վինտուրը, Դակոտա Ֆանինգը, Քեթի Հոլմսը, Ադրիանա Լիման, Սերենա Ուիլյամսը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE