«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն հորդորել է զերծ մնալ մրցույթը Երուսաղեմում անցկացնելու մտքից

20:05   7 հունիսի, 2018

Ինչպես գիտենք, «Եվրատեսիլ 2018»-ում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետտան ՝ Toy («Խաղալիք») երգով: Սա Իսրայելի չորրորդ հաղթանակն էր:



Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները, որոնք կազմակերպում են
«Եվրատեսիլ» մրցույթը, պահանջել են Իսրայելից` զերծ մնալ մրցույթը Երուսաղեմում անցկացնելու մտքից:
Կազմակերպիչները հակված են անցկացնել մրցույթը այնպիսի վայրում, որը չի հրահրի որևէ ակցիայի կազմակերպում կամ կոնֆլիկտներ:



Այդպիսինն է եղել պայմանը: Ինչպես հայտնում է Ynetnews.com-ը, միության ներկայացուցիչը հայտնել է, որ նրանց նպատակն է խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ երկիրը բոյկոտում է «Եվրատեսիլ»-ի անցկացման վայրը:

Հիշեցնենք, որ, չնայած նրան, որ Իսրայելում դեռ չեն կողմնորոշվել, թե որտեղ են անցկացնելու «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, այնուամենայնիվ, հաղորդավարուհու հարցում կողմոնորոշվել էին: Իսրայելցի դերասանուհի, մոդել Գալ Գադոտը տեղի հանրային հեռարձակողից մրցույթը վարելու առաջարկ էր ստացել, սակայն մերժել էր՝ պատճառաբանելով իր գերզբաղվածությունը:
















                                                                                                 Աղբյուրը` YnetNews.com
                                                                                                 Լուսանկարները՝ Eurovision.tv



© NEWS.am STYLE