23:29 7 հունիսի, 2018Քայլի Ջեները Instagram-ի իր միկրոբլոգում հետեւորդների հետ կիսվել է հերթական գայթակղիչ լուսանկարներով: Ակնհայտ է, որ Քիմ Քարդաշյանի քույրը գնալով սկսում է նմանվել ավագ քրոջը: 

Քայլին որևէ կերպ չի մեկնաբանել իր լուսանկարների շարքը: Թերևս, դրանք մեկնաբանությունների կարիք չունեն: Հիշեցնենք, որ Քայլին նորաթուխ մայրիկ է: Նա փետրվարի մեկին լույս աշխարհ է բերել դուստր, որին Սթորմի են կոչել։ Երեխայի հայրը 26-ամյա ռեփեր Թրևիս Սքոթն է։
Ոչ վաղ անցյալում հեռուստաաստղը ներկայացրել էր այլ, ոչ պակաս գայթակղիչ լուսանկար՝ կարմիր շրթներկով: Նա այդպիսով անոնսել էր իր նոր Kylie Cosmetics line կոսմետիկ հավաքածուն։