Քեյթ Ափթոնը` Maxim-ի վարկածով 2018-ի ամենասեքսուալ մոդել

11:33   8 հունիսի, 2018

18 տարի շարունակ Maxim պարբերականը հրապարակում  է ամենասեքսուալ մոդելների իր վարկանիշը։ Այս անգամ այն գլխավորում էր հիասքանչ շիկահեր Քեյթ Ափթոնը (անցած տարի լավագույնն է ճանաչվել Հեյլի Բոլդուինը)։

Պարբերականի Թոփ- 100-ի մնացած հերոսուհիների անունները մենք կիմանանք հունիսի 19-ին, երբ ամսագիրը հայտնվի վաճառքում։

25-ամյա մոդելը պատկերված կլինի հուլիսյան համարի շապիկի վրա։ Ամսագրում գեղեցկուհիները պատկերված են կարճ տոպով՝ ավազաբլուրների ֆոնի վրա։

Նկարահանումները տեղի են ունեցել Իսրայելում, Նեգև անապատում, իսկ Քեյթին լուսանկարել էր բազմաթիվ աստղերի հետ համագործակցած հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բենսիմոնը։

«Դուք գիտեք, որ ես իսկապես շատ եմ ձգտել ու շատ եմ աշխատել ինքս ինձ վրա։

Թոփ- հարյուրում թիվ մեկ լինելը  փոխհատուցում է այն ամբողջ աշխատանքի համար, որը ես կատարել եմ»,- հայտնում է Քեյթը։  

 



© NEWS.am STYLE