Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է «խաբում» իր սեփական սննդակարգին

12:04   8 հունիսի, 2018

Չնայած Քիմ Քարդաշյանը մշտապես մարզվում է ու սննդակարգեր է պահպանում, նա նաեւ պաշտում է քաղցրավենիք։  37-ամյա հեռուստաաստղը իր kimkardasianwest.com կայքում պատմել է , թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել իր կազմվածքը։

«Ես միշտ խիստ եմ վերաբերվել իմ սննդակարգերին։ Ես միշտ խանութում գնում եմ մթերքներ, որոնք չեն պարունակում ածխաջրեր՝ բանջարեղեն, մրգեր, բայց երբեմն՝ օրինակ տասը օրը մեկ ես ուզում եմ քաղցրավենիք կամ ֆաստ ֆուդ ուտել։ Այնքան դժվար ու հոգնեցուցիչ է միշտ ճիշտ մթերք ուտելը։ Երբեմն պետք է ուտել զանազան «վնասակար» բաներ, որպեսզի պահպանես հավասարակշռությունն ու չխելագարվես։ Ու իմ մարզիչը ինձ ասում է այն մասին, որ տասը օրը մեկ անգամ կարելի է խախտել ճիշտ սննդակարգը։ Դա չի ազդում այն առաջընթացի վրա, որը դուք ունեք, եթե դուք մարզասրահ եք հաճախում։

Դուք կարող եք վայելել ձեր սիրելի ուտելիքը, եթե այն դիետիկ չէ, բայց հաջորդ օրը դուք պետք է արդեն մարզասրահում լինեք։ Ցանկացած նման ուտելիք այնքան էլ վնասակար չէ, եթե դուք ոգելից խմիչք չեք օգտագործում դրա հետ։ Քանի որ ես չեմ խմում, ապա շաբաթական մեկ- երկու փքաբլիթը ինձ չի խանգարի։ Քանի որ ես քաղցրակեր եմ, ապա ես հիմնականում իմ սննդակարգը խախտում եմ հենց քաղցրավենիք ուտելով։ Մեր տանը ամենուրեք քաղցրավենիք է, ու ինձ համար դժվար է դիմանալ գայթակղությունը»,- պատմել է Քիմը։



© NEWS.am STYLE