Մերի Մակարյանը ցույց է տվել իր շքեղ մեքենան

11:46   8 հունիսի, 2018

Վերջին շրջանում հայտնիների մոտ նոր տենդենց է նկատվում: Երբ հետեւում ես սոցցանցերի իրենց միկրոբլոգներին, ապա տեսնում ես, որ շատերը սկսել են ցույց տալ իրենց մեքենաները:  Եվ ահա,  ամուսնությունից հետո Լես Անջելեսում բնակություն հաստատած 32-ամյա հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում կարճ տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին ցույց է տվել իր շքեղ ավտոմոքենան:

Կարճ հոլովակին կից հաղորդավարուհին մեկնաբանություն չի թողել:

Ամուսնությունից հետո Մերին հաճախ է ամուսնու հետ լուսանկարներ հրապարակում: Տեղադրված լուսանկարներում կամ հոլովակներում հաղորդավարուհին ներկայացնում է իր եւ ամուսնու ժամանցը:

Ավելի վաղ, Մերի Մակարյանն ամուսնու հետ գրկախառնված լուսանկար էր հրապարակել: Նա կրում էր վարդագույն կարճ զգեստ: Մերին իր այս հրապարակումը չի մեկնաբանել: Նկարի վրա անգլերենով գրված է «Weekend» (հանգստայան օրեր):



© NEWS.am STYLE