«Որոշել եմ 2020 թ-ին դառնալ նախագահ». Քանյե Ուեսթը նշում է ծննդյան 41-ամյակը

15:05   8 հունիսի, 2018

Այսօր՝ հունիսի 8-ին, ծննդյան տարեդարձն է նշում հայտնի ռեփեր, «Գրեմմի»-ի մրցանակակիր եւ պարզապես մեր սիրելի Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը: Նա դարձավ 41 տարեկան:

Հայաստանում շատերը նրան պարբերաբար հիշում են Կարապի լճի հարակից տարածքում զբոսնելիս: 2015  թ-ին աշխարհահռչակ ռեփերը հենց այստեղ անակնկալ ձեւով համախմբեց իր հայ երկրպագուներին ու նրանց համար համերգ ունեցավ՝ վերջում, իհարկե, ցատկելով լիճն ու այնտեղ իրհետեւից կանչելով մյուսներին:)

Լավ հիշողություններ արթնացրեցինք, այդպես չէ՞:)

Իսկ հիմա առաջարկում ենք վերհիշել ռեփերի հայտնի մտքերից մի քանիսը.

«Մարդիկ միշտ քեզ խորհուրդ են տալիս լինել համեստ: Ե՞րբ է ինչ-որ մեկը վերջին անգամ քեզ խորհուրդ տվել լինել հրաշալի, ցնցող, անկրկնելի…»:

«Ես սովորական մարդ եմ, որն ունի իր կարծքը: Ես ոչ միշտ եմ ճիշտ, ոչ միշտ եմ պունկտուալ, երբեմն ճիշտ չեմ կարողանում ձեւակերպել մտքերս, բայց իմ մտադրությունները միշտ պարզ են ու անկեղծ»:

«Սիրտդ պարզիր դեպի Աստված, դեմքդ՝ դեպի ծագող արեւը»:

«Կյանքում ոչինչ քեզ հստակ չեն կարող խոստանալ, բացի մահից…»:

«Կարծում եմ՝ ես այնքան զբաղված եմ պատմություն կերտելով, որպեսզի կարդամ այն»:

«Ես միանգամից կարողանում եմ կարդալ մարդկանց մտադրությունները… Սա, ուղղակի, որպես զգուշացում»:

«Ոչ ոք ինձ չի կարող ասել, թե որտեղ պետք է գնամ, իսկ որտեղ՝ ոչ»:

«Արվեստը պետք է ազատ լինի»:

«Որոշել եմ 2020 թ-ին դառնալ նախագահ»:

«Նորաձեւությունը միտք է, իսկ ես մտքերով լի եմ»:



© NEWS.am STYLE