«Ոչ մի ուրախ օր չեմ ունեցել իմ կյանքում». աշխարհի ամենատարեց կինը 129 տարեկան է

20:04   8 հունիսի, 2018

Կոկու Իստամբուլովան ապրել է մի քանի պատերազմներ ու դժվար ժամանասկներ: Հունիսի սկզբին Ռուսաստանի բնակչուհին նշեց իր 129-ամյակը, սակայն իր իսկ խոսքով՝ երկար տարիներն իր համար իսկական պատիժ են:

Կինը խոստովանում է՝ չգիտի, թե ինչպես է այսքան երկար ապրել, քանի որ դրա համար հատուկ ոչինչ չի արել, եւ առանձնապես երաջանիկ էլ չի եղել.

«Ես տեսնում եմ, թե ինչպես են շատ մարդիկ առողջ սնունդ ուտում, ֆիթնեսի հաճախում… Չգիտեմ էլ, թե ինչպես եմ այսքան երկար ապրել: Դա Աստծո կամքն էր, ես ինքս ոչինչ չեմ արել»,-ասում է Կոկուն՝ հավելելով.

«Ես իմ կյանքի ընթացքում ոչ մի ուրախ օր չեմ ապրել: Միշտ շատ եմ աշխատել, այգի եմ պահել: Ես հոգնել եմ: Երկար տարիներն ինձ համար պարգեւ չեն»:

Նա 55 տարեկան էր, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, 102 տարեկանում տեսավ Սովետական Միության փլուզումը: Նա իր բոլոր երեխաներին, բացի դուստրից, կորցրել է Չեխիայի պատերազմի ժամանակ: Մի քանի տարի առաջ նա կորցրել է աչքերի տեսողությունը եւ հիմա հույսը դրել է հարազատների օգնության վրա, քանի որ կան բաներ, որոնք կինն ինքնուրույն չի կարող անել:

Նրա թոռնուհին՝ Ազման, կարծում է՝ տատիկի երկարակեցության գաղտնիքը բուսակերությունն է, նաեւ շատ աշխատելը:

«Տատիկս երկար ժամանակ է՝ միս չի ուտում: Նա միայն միրգ կամ բանջարեղեն է ուտում»:

Մինչ շատերը նախանձում են կնոջը երկարակեցության համար, նա ասում է.

«Ետ նայելով իմ դժբախտ կյանքին՝ կերզեի երիտասարդ տարիքում մահացած լինել»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ TASS

 



© NEWS.am STYLE