Հայաստան այցելած հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենն կյանքին վերջ է տվել ինքնսպանությամբ

15:36   8 հունիսի, 2018

61 տարեկան հասակում մահացել է հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը: Ինչպես հայտնում է CNN-ը, Էնթոնի Բուրդենն ինքնասպանություն է գործել:

«Ցավով հայտնում ենք, որ մեր ընկեր հայտնի խոհարար Էնթոնի Բուրդենն այսօր մահացել է: Նա ճամփորդում էր աշխարհով, սիրում արկածներ ու իր ընկերներին, համեղ կերակրատեսակներ եւ այս ամենի մասին ներկայացնում էր յուրովի: Մեր աղոթքներն՝ ի օգնություն իր դստեր եւ ընտանիքի», - նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բուրդենը գտնվում էր Ֆրասիայում, աշխատում էր իր հաղորդման հերթական նկարահանումների վրա: Իր մոտ ընկերը՝ Էրիկ Րիպերը՝ հայտնի ֆրանսիացի շեֆ-խոհարար, գտել է Էնթոնիի դին հյուրանոցի իր համարում:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին CNN-ը ցուցադրել է Հայաստանի մասին թողարկումը՝ Parts Unknown հաղորդման շրջանակներում, հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ:

Թողակման շրջանակներում Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն:

Նշենք, որ Էնթոնիին Հայաստանում եւ Արցախում ուղեկցել է Սերժ Թանկյանը:



© NEWS.am STYLE