Կիանու Ռիվզը՝ «Սիբիր» մարտաֆիլմի թրեյլերում

17:39   8 հունիսի, 2018

Movie Trailers Source-ի YouTube  ալիքով հայտնվել է «Սիբիր» մարտաֆիլմի թրեյլերը՝ Կիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամբ։ Այս անգամ Ռիվզի հերոսը ռուսական մաֆիայի հետ է հաշվեհարդար տեսնում Սանկտ Պետերբուրգում։

Գործողությունները ծավալվում են թանկարժեք իրեր որոնող Լուկաս Հիլլի շուրջ, ով Ռուսաստան է ժամանում ադամանդները վաճառելու համար ու Սիբիր է մեկնում՝ որոնելու իր անհետացած գործընկերոջը։

Դերին նախապատրաստվելիս՝ Ռիվզը բավականաչափ ժամանակ է հատկացրել Ռուսաստանում ճամփորդելուն ու երկրի ավանդույթներին ծանոթանալուն։

«Սիբիր» ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսի 12-ին։

 



© NEWS.am STYLE