Շողեր Թովմասյանի գայթակղիչ սելֆին

19:30   8 հունիսի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր էջում գայթակղիչ լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած նոր սելֆին Սողերն արել է մեքենայի մեջ: Նա հանդես է եկել ամառային վառ դիմահարդարմամբ:

Իսկ մեկնաբանության հատվածում իր միկրոբլոգի հետեւորդներին հարց է ուղղել: Շողեր Թովմասյանը գրել է. «Սազու՞մ է, թե՞ ոչ?:)))»:

Ավելի վաղ, սերիալներից հայտի դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին ցույց էր տվել իր եւ Գրիշա Աղախանյանի մեծացած որդուն: Լուսանկարին կից Շողերը մեկնաբանություն չէր թողել:

Հիշեցնենք, որ Շողեր Թովմասյանը երգիչ Հայկ Կասպարովի նոր՝ «Տակը բան չկա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում հանդես էր եկել, որպես գլխավոր հերոսուհի:

 



© NEWS.am STYLE