Արքայազն Հարիի երջանիկ տեսքը՝ մեղրամսից վերադառնալուց հետո

19:45   8 հունիսի, 2018

Արքայազն Հարին ժամանակ չի կորցնում աշխատանքի վերադառնալու համար: Չնայած, որ նա նոր է վերադարձել մեղրամսից, բայց արդեն պատրաստ է աշխատանքի: Քենսինգթոն պալատում տեղի ունեցավ ամառային գալա ընթրիքը ՝ բարեգործական «Onside Youth Zones»  ընկերությանը օժանդակելու նպատակով:



33-ամյա Հարին բավականին երջանիկ ու կենսուրախ տեսք է ունեցել: Նա ծիծաղել եւ կատակել է հյուրերի հետ:





Զվարճալի իրադրություն է ստեղծվել, երբ հումորիստ Դեւիդ Ուիլյամսը ներկայացրել է արքայազն Հարիին՝ անվանելով նրան նորաթուխ ամուսին: Դա զվարճացրել է հյուրերին, քանի որ միջոցառմանը ներկա չի եղել արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը:



Հիշեցնենք, որ պարզ է դարձել, որ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II -ը նորապսակներին ապարանք է նվիրել Նորֆոլկ կոմսությունում: Ապարանքի ընդհանուր տարածքը կազմում է 8 հազար հեկտար եւ այն մտնում է Սանդրիգեմ կալվածքի մեջ:









                                                                                                   Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                              Լուսանկարները՝ OnSide Youth Zones



© NEWS.am STYLE