Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքն ամուսնուն

20:35   8 հունիսի, 2018

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այսօր՝ հունիսի 8-ին, ծննդյան տարեդարձն է նշում հայտնի ռեփեր, «Գրեմմի»-ի մրցանակակիր եւ պարզապես մեր սիրելի Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը: Նա դարձավ 41 տարեկան:

Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում կիսվել է Քանյեի լուսանկարներից մեկով՝ իրենց փոքրիկի հետ:



Հայազգի հեռուստաաստղը մեկնաբանել է լուսանկարը հետեւյալ կերպ. «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ս: Սա կատաղի տարի էր, բայց մենք այստեղ ենք, եւ կյանքը հիասքանչ է: Այնքան հպարտ եմ քեզնով, որ իրականացնում ես քո երազանքները: Դու ինձ ոգեշնչում ես, որ անհնարինը միշտ էլ կարող է դառնալ իրականություն: Սիրում եմ քեզ»:







© NEWS.am STYLE