Էմիլի Ռատաժկովսկու «խենթ» պարը

22:15   8 հունիսի, 2018

Ամենասեքսուալ եւ պահանջված մոդելներից մեկը՝ Էմիլի Ռատաժկովսկին, իր Instagram-ի էջում երկրպագուների եւ հետեւորդների հետ կիսվել է մի հոլովակով, որտեղ ինքը ներկայանում է գաղթակղիչ եւ «խենթ» պարով:



Մոդելը նաեւ մեկնաբանել է տեսանյութը՝ շնորհակալություն հայտնելով ծննդյան տարեդարձի առթիվ հնչած բարեմաղթանքների համար: Նա տեսանյութին կից գրել է. «Չափազանց զվարճալի է»:





Հիշեցնենք, որ երեկ լրացավ Էմիլիի 27-ամյակը: Ամերիկացի մոդելի կարիերան սկսվել է էրոտիկ ֆոտոշարքերից: Նա առաջին անգամ մերկացել է Treats! Էրոտիկ հանդեսի համար: Այունհետեւ մոդելը տեսահոլովակներում նկարահանվելու տարբեր հրավերներ է ստացել: Նա հայտնվել է նաեւ Maroon 5-ի Love Somebody տեսահոլովակում: 



© NEWS.am STYLE