ՀՈւՆԻՍԻ 10-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   10 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ինչ-որ մի բան կխոչընդոտի սիրելիի հետ խնդիրների լուծման հարցում: Մի վախեցեք դիմել կտրուկ որոշումների: Դրանք կարող են շատ ավելի արդյունավետ լինել ձեզ համար:

ՑԼԵՐ

Եթե ինչ-որ մեկը ձեզ իրեն հարմար զույգ է համարում, դա դեռ չի նշանակում, որ դուք պետք է այդպիսին դառնաք: Եթե տվյալ անձնավորությանն ապագայում չեք տեսնում ձեր կողքին, ուրեմն ավելի լավ է հենց սկզբից էլ նրան դա ասեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աշխատանքն ու խնդիրները ձեզ շատ են հոգնեցնում օրվա ընթացքում: Լիցքաթափվելու համար երեկոն անցկացրեք սիրելիի հետ` մոմերի ներքո ընթրելով: Սակայն աշխատեք շատ չխմել, հակառակ դեպքում վաղը` աշխատանքային ժամին, կրկին կցանկանաք քնել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ մի շատ կարեւոր բան կցանկանա պատմել. Մի բան, որը նրան երկար ժամանակ է, ինչ մտատանջում է: Աշխատեք լսել եւ հասկանալ նրան, հակառակ դեպքում կարող եք խաչ քաշել ձեր հարաբերությունների վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հրաշլի օր կունենաք թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Օրն առավել կատարյալ դարձնելու համար երեկոն անցկացրեք սիրելիի հետ: Օրինակ` միասին ընթրեք:

ԿՈՒՅՍԵՐ

Մշտական վեճերն ու խնդիրները շատ են ընկճել ձեր սիրելիին` դարձնելով նրան փոքր-ինչ սառն ու անտարբեր: Դուք, ի դեպ, կարող եք ջերմացնել նրան: Ձեր ուշադրությունը նրան ամենից շատ է անհրաժեշտ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Շատ հարմար օր է, որպեսզի վերջապես ազատվեք անցյալի հետապնդող հիշողություններից: Դա, իհարկե, դժվարությամբ ձեզ կտրվի, սակայն ի վերջո սա ձեր կյանքն է եւ դուք իրավունք ունեք ապրելու այն այնպես, ինչպես ցանկանում եք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր մի այնպիսի բան տեղի կունենա, որը, վերջնականապես, կփոխի ձեր անձնական կյանքը: Կարեւորը է, որ ինքներդ էլ կարողանաք օգուտ քաղել իրավիճակից եւ ճիշտ որոշումներ կայացնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի կռահել ձեր ցանկությունները, թեեւ ձեր կարծիքով դրանք ակնհայտ կլինեն:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կօգնի ձեզ ազատվել հոգեբանական որոշ խնդիրներից, որոնք վաղուց են առկա ձեր կյանքում եւ խանգարում էին ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ոչ մի ուժ չի կարողանա տանից դուրս բերել ձեզ, իսկ եթե անգամ կարողանա, ապա շատ կփոշմանի:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին ձեր աջակցության կարիքը կզգա, ընդ որում` ոչ միայն բարոյական: Օգնեք նրան ոչ միայն խոսքով, այլեւ գործով:

 

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE