Իրինա Շեյքը ցույց է տվել իր մորը

12:10   9 հունիսի, 2018

Իրինա Շեյքը ցույց է տվել իր մորը։ Իր Instagram-ում մոդելը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է 32-ամյա մոդելի մայրը՝ Օլգա Շայխլիսլամովան։ Ռուս մոդելը ոչ մի կերպ չի մեկնաբանել լուսանկարը, սակայն իրենց մեկնաբանություններում Իրինայի երկրպագուներն ու բաժանորդները (10 միլիոն մարդ) հիացած էին մոր ու մոդելի նմանությունից։ Հիմա Իրինայի մայրն ապրում է ԱՄՆ-ում դստեր հետ միասին։ Դեռ դստեր հղիության ժամանակ նա տեղափոխվել էր Լոս Անջելես, որպեսզի հոգ տանի թոռնուհու մասին։

Իրինա Շեյկը ծնվել է Չելյաբինսկի մարզի Եմանժելինսկ քաղաքում։ Ապագա աստղն իր էկզոտերիկ գեղեցկությամբ պարտական է խառը արմատներին՝ նրա մայրը ռուս է, իսկ հայրը՝ թաթար։ Իրինա հայրը՝ Վալերի Շայխլիսլամովը, աշխատում էր հանքահորում, նա մահացել է թոքերի քաղցկեղից, երբ Իրան ընդամենը 14 տարեկան էր։ Դուստրերին՝ Իրինային ու նրա քրոջը՝ Տատյանային, ոտքի կանգնեցնելու համար Օլգա Շայխլիսլամովան ստիպված է եղել երկու տեղ աշխատել, նա երաժշտություն էր դասավանդում։



© NEWS.am STYLE